Արագածոտնի հնավայրեր

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Արագածոտնի մարզը՝ զբաղեցնելով Արագած լեռան լանջերն ու ստորոտը, շահեկան դիրք է զբաղեցնում աշխարհաքաղաքական ու մշակութային անցյալի տեսանկյունից։

Այս տարածքը զբաղեցնում է քարի դարի մարդուց մինչև մեր օրերը գրեթե բոլոր մշակութային շերտերը՝ ներկայանալով ինչպես բրոնզի դարի հուշարձաններով, այնպես էլ ուրարտական, վաղ քրիստոնեական ժամանակների հուշարձաններով, շքեղ ու հարուստ միջնադարով, ոչ հեռավոր անցյալի հետքերով։

Արագածոտնի մարզի հնավայրերը կարևոր դեր ունեն Հայաստանի պատմության ու մշակույթի անցյալի համար, սակայն ոչ պակաս է նրանց դերը նաև համաշխարհային ժառանգության տեսանկյունից։

Վերին Նավեր կոչվող հնավայրում գտնվել են բրոնզի և երկաթի դարերին պատկանող ամբողջ դամբարաններ։ 

Այս դամբարաններում գտնվել են՝ խեցեղեն, ուլունքներ, զենքեր, հմայիլներ և այլն։ Բացի այդ հայտնաբերվել են զոհաբերված մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների կմախքներ, ձիու և գիշատիչ կենդանու մնացորդներ։

 

Ագարակի հնավայրը ներկայանում է, ինչպես հնագույն բնակավայր-սրբատեղի, ուր սփռված են ծիսական նշանակության բազմաթիվ վկայություններ։

Այստեղ է գտնվում ուրարտական ամենամեծ ժայռափոր դամբարաններից մեկը Հայաստանում, ժայռափոր գերեզմաններ, ծիսական խոռոչներ։

Ագարակի հնավայրում է գտնվում հնագույն փողոցներից մեկը Հայաստանում՝ 5.000 տարի առաջ այնտեղով քայլել են մարդիկ։

Շամիրամ գյուղը մեր օրերում բնակեցված է եզդիներով։ Անմիջապես եզդիական գերեզմանատան հարևանությամբ տարածվում է մի ուրիշ՝ հազարամյակներ առաջ ձևավորված մի դամբարանաբլուր։

Դամբարանները՝ շրջանաձև շարված քարերի տեսքով, որոնց կոչում են կրոմլեխներ, տարածվում են հարյուրավոր մետրեր։ 

Հարևանությամբ, ձորակի մյուս կողմում, տարածվում է Շամիրամաբերդը։

Կաքավաձորը մի ամբողջ պաշտամունքային քաղաք է՝ առեղծվածային ավազաններով, զոհարաններով, միջնաբերդով ու այլ՝ հայտնի ու անհայտ երևույթներով։

Այն գտնվում է բնական հրվանդանի վրա՝ մի կողմից կապված ճանապարհների հետ, մյուս բոլոր կողմերից եզերված կիրճերով։

Այն քիչ է ուսումնասիրված, բայց արդեն բավականին հետաքրքիր տեղեկություններ է փոխանցում մեզ վաղ բրոնզի դարի մարդու մասին։

 

 

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ