Հայաստանի ու հին աշխարհի ամենահետաքրքիր վայրերից են հնագույն դամբարանադաշտերը։ Շամիրամի կրոմլեխներն այդ շարքում կարող են պատվավոր տեղ զբաղեցնել իրենց տեղակայության, կառուցվածքի ու հարուստ նյութի շնորհիվ։
Մի քանի տասնյակ կրոմլեխները՝ կենտրոնում դեռևս կանգուն մենհիրներով հանդերձ, արդեն մոտ 4000 տարի է՝ ինչ դիմադրում են բնության ու մարդու միջամտության դեմ, ու դեռ շատ գաղտնիքներ են բացահայտելու հետագա հետազոտությունների ընթացքում։
Շամիրամի դամբարանադաշտի ծիսական նշանակության մասին է վկայում հնագույն զոհասեղանը, որը գտնվում է անմիջապես Շամիրամաձորի պռունկին։
Տեսարանը դամբարանադաշտից նույնպես տպավորիչ է։ Հնագույն մարդը պատահական վայրեր չէր ընտրում նշանակալից նպատակների համար։
English
Русский