Հայրավանքի եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում։ Զբաղեցնում է մի գեղեցիկ հրվանդան Սևանա լճի ափին։
Հայրավանքը հանդիսացել է միջնադարի գրչության կարևոր կենտրոններից մեկը։ Դա նշանակում է, որ այնտեղ ձեռագիր գրքեր են գրվել, դպրոց է գործել։
Երկրաշարժերի պատճառով համալիրը վնասվել է և մի քանի անգամ նորոգվել։
1950-70-ական թվականներին իրականացրած պեղումների ընթացքում համալիրի տարածքում գտնվել են վաղ բրոնզի դարի աշխատանքային գործիքներ։
Տարածքում պահպանվել են բազմաթիվ հետքեր բազմապիսի տնտեսական կառույցների։
Share
Tweet
Share
Like
English
Русский