Օշականը Հայաստանի ամենախոշոր գյուղերից է՝ յուրահատուկ ճարտարապետությամբ, բազմաթիվ հուշարձաններով, հետաքրքիր պատմություններով։
Օշականի միջով է անցնում Քասախի կիրճը, որով հոսում է համանուն գետը, գետի վրայով է անցնում 1706 թ-ին կառուցված հնգաթռիչք կամուրջը։ Այնտեղ է գտնվում նաև հայոց գրերի գյուտի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և բազմաթիվ այլ հուշարձաններ։
Օշականում են նկարահանվել հայկական կինոյի բազմաթիվ անմոռանալի կադրեր, և այսօր էլ հնարավոր է այցելել դրանք ու պատկերացում կազմել, թե ինչպես են իրականացել նկարահանումները։ Դրանք հին տներ են, դրանց բակերն ու բնության տեսարանները։
Օշականում կան հնագիտական բազմաթիվ շերտեր, այդ թվում ուրարտական շրջանի, անտիկ շրջանի, միջնադարի և այլն։
English
Русский