Երևանից ոչ հեռու, Քասախի կիրճում, անմիջապես Աշտարակ քաղաքի տարածքում է գտնվում քարայրների մի խումբ, որն անվանում են Դարաբավոր։ Այստեղ դեռ հնագույն ժամանակներից մարդն ապրել է ու պատսպարվել բնության տարերքներից, իսկ վաղ միջնադարից սկսած նաև թշնամիների կողմից հարձակումների ժամանակ։
Եռահարկ քարայրային կացարաններ կարելի է այցելել նաև մեր օրերում, բայց ներս մտնել՝ չի կարելի, փլուզումների վտանգի պատճառով։
Քարայրները մի ամբողջ ներլեռնային կացարանների համակարգ են, որտեղ յուրաքանչյուր հարկը ծառայել է որոշակի նպատակի՝ կրոնածիսական, մառաններ ու պահեստներ, բնակելի գոտի և այլն։
Քարայրներում արված հետազոտությունների ընթացքում գտնվել են աշխատանքային, կենցաղային ու ռազմական գործիքներ։
English
Русский