Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի հարևանությամբ ձգվում է Հայաստանի ամենազարմանալի հուշարձաններից մեկը՝ Ագարակի հնավայրը։ Անվանվել է հարակից գյուղի անունով։
Ագարակի հնավայրը պատմության առնվազն 5000 տարվա ժամանակամիջոց է ներկայացնում, այդ թվում՝ մշակութային մի քանի շերտ՝ վաղ բրոնզի դարից սկսած մինչև միջնադար։
Հնավայրի տարածքում մարդու գործունեության ամենավաղ հետքերը վերագրվում են վաղ բրոնզի դարին՝ մ․թ․ա․ 3000 տարի։ Այդ շրջանին են պատկանում նաև կլոր հատակագծով շինությունների հետքերն ու հնագույն փողոցներից մեկը։
Տպավորիչ են նաև ուրարտական շրջանի հետքերը՝ այդ թվում ժայռափոր դամբարանը։
Իսկ միջնադարի թաղումներն ու կրոնածիսական կառույցները մեզ հուշում են, որ մարդն այստեղ մի քանի հազար տարի կարևոր դեր է խաղացել։
English
Русский