Կաքավաձորի հնավայր

shape
shape

Կաքավաձորի հնավայրը մի հնագույն ծիսական վայր է՝ հարուստ գաղտնիքներով ու առեղծվածներով։

Դեռևս փոքրածավալ պեղումների արդյունքում բացված հետաքրքիր նյութերը առավել շատ մտածելու տեղիք են տալիս, քան հարցերի պատասխաններ։ Իսկ վաղ բրոնզի դարից ձևավորված ամրոց-միջնաբերդը, պարսպապատ քաղաք-ծիսավայրը  հնագույն մարդու կենցաղի ու հավատալիքների մասին պատկերացում կազմելու համար տալիս է երևակայությանը անսահման հնարավորություններ։

Միջավայրը հուշում է, թե ինչպես է մարդը մի քանի հազար տարի առաջ այստեղ համերաշխորեն ապրել բնության հետ։

Հնավայրը գտնվում է կիրճի պռունկին։ Այնտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռն ու Արարատյան դաշտը։

 

 

Share
Like
shape

Տուրեր դեպի Կաքավաձորի հնավայր

Կապ

Հետևեք մեզ