Արուճի բերդը, որից այսօր կանգուն են 2 մետր հաստությամբ ու մինչև 4-5 մ բարձրությամբ պարիսպներ, կառուցվել է դեռևս վաղ միջնադարում։ Կառուցման ժամանակափուլերը թվագրվում են 5-13-րդ դարերին։ Այն ավերվել ու վերակառուցումների է ենթարկվել մի քանի անգամ, ինչը վկայում են շարվածքների միջև եղած տարբերությունները։
Տեղակայված է գետի ափին՝ զառիթափ հրվանդանի վրա։ Հայտնի է, որ միջնաբերդն ունեցել է դեպի գետը իջնող գաղտնուղի, որը պաշարումների ժամանակ կենսական դեր է ունեցել։ Հրվանդանի կողմից եղել է դժվարանցանելի, իսկ արտաքին աշխարհից պաշտպանվել հզոր պարիսպով։
Արուճի բերդը 5-րդ դարում արդեն գոյություն է ունեցել, և ծառայել է, որպես արքունական զորքի ձմեռանոց։ Իշխան գրիգոր Մամիկոնյանն Արուճի բերդը դարձրել է աթոռանիստ, որով ավելի է ամրցավել կառույցը և առավել կարևոր դիրք զբաղեցրել միջին դարերում։
English
Русский