Հնագույն ժամանակներում հայերն ունեցել են Միհր արևի լույսի և արդարադատության աստված։ Նա աջ ձեռքին ջահ էր կրում, որպես Արևի խորհրդանիշ, իսկ ձախում՝ դաշույն, որով պահպանում էր արդարադատությունը Երկրի վրա։
Սպանված ցուլի մասերից Միհրը արարում է աշխարհը և հաստատում տիեզերական, աստվածային օրենքներ։ Իսկ սպանված ցուլի արյունից առաջ է եկել երկրի պտղաբերության ողջ զորությունը։
Հետաքրիր է, որ Միհր աստծո պաշտամունքը տարածված է եղել ողջ Հին Աշխարհում։
Միհր վոյաժի ծիրանագույն խորհրդանիշը նույնպես հնագույն գաղափար է կրում և կապված է արևի պաշտամունքի հետ։
Միջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձանների վրա կարելի է տեսնել արևի ժամացույցի քանդակներ, որոնց նմանությամբ էլ մենք ստեղծեցինք մեր կազմակերպության ջերմ ու արևոտ խորհրդանիշը, այսպիսով, ցանկանալով Հայաստանից մի փունջ արև նվիրել բոլոր հյուրերին, քանի որ հյուրը մեր մշակույթի մեջ փառավոր ու պատվավոր տեղ է զբաղեցնում։
քաղաքային տուրեր
մշակութային տուրեր
մշակութային տուրեր
լեռնային ուղեկցորդ