Օշականի կամուրջ

shape
shape

Օշականի կամուրջը Հայաստանի միակ հնգաթռիչք կամուրջն է։ Կառուցվել է 1706 թ-ին Քասախ գետի վրա։ 
Կամուրջը կառուցվել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսի հովանավորությամբ։  

Կամուրջը գտնվում է Քասախի կիրճում՝ համանուն գետի վրա։ Կապում է Օշականի աջ ու ձախ ափերը, և ժամանակին եղել է Էջմիածնին Օշականը կապող գլխավոր ճանապարհը։ Այսօր այն ակտիվ երթևեկելի ճանապարհ է։

Օշականի կամուրջն ունի 62.65 մ երկարություն և 5.2 մ լայնություն: Ամենաբարձր թռիչքն ունի 8.5 մ բարձրություն։ Թռիչքների չափերը տարբեր են՝ ըստ թեքության։ 
Կառուցվել է կարմիր սրբատաշ տուֆից։

Share
Like
shape

Տուրեր դեպի Օշականի կամուրջ

Կապ

Հետևեք մեզ