Ճամփորդություն դեպի Ուրարտու

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Ճամփորդությունը՝ դեպի Ուրարտու, ենթադրում է այց հուշարձաններ, որոնք կառուցվել են մ․թ․ա․ 9-րդ դարից մինչև մ․թ․ա․ 4-րդ դարերը։

Այդ ժամանակամիջոցում կառուցվել են ամրոցներ, տաճարներ, ջրային համակարգ, տնկվել են այգիներ, թողնվել են տասնյակ սեպագիր արձանագրություններ։

Հնագիտական պեղումների միջոցով հողի տակից դուրս են գալիս զարմանահրաշ նյութեր՝ զարդեր, հագուստի, սննդի մնացորդներ, զենքեր, կառույցները աչքի են ընկնում հարուստ ներքին հարդարանքով, արտաքին ազդեցիկ կառուցվածքով, բազմագործառութային նշանակությամբ։

 

Էրեբունի ամրոցը կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Արգիշտի արքայի կողմից։ Այն կառուցելու մասին արքան թողել է սեպագիր արձանագրություն, որը հանդիսանում է Երևան քաղաքի քարե անձնագիրը։

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին-Բերդ բլրի վրա, իսկ ստորոտում կառուցվել է թանգարան, որում ցուցադրվում են Ուրարտական հայկական պեղավայրերում հայտնաբերված արժեքավոր ու նշանակալից նյութերը։

Երևանի տարածքում կա ուրարտական միանգամից երկու ամրոց։ Առաջինն ԷՐեբունին է, երկրորդը Թեյշեբաինին է՝ Կարմիր բլուրում։

Այն գտնվում է Հրազդան գետի ափին։ Կառուցվել է Էրեբունուց ավելի ուշ։

Թեյշեբաինին ոչ միայն ուրարտական ժառանգության, այն նաև Հայաստանի գինու պատմության կարևոր վկաներից է, ինչի մասին ապացուցում են գտնված գինու մառանները և բազմաթիվ գինու կարասները։

 

Միջնադարյան չքնաղ տաճարի՝ Զվարթնոցի կողքին պահպանվել են բազմաթիվ՝ ավելի վաղ հնագիտական հետքեր, որոնցից է Ուրատական (Արարատյան) թագավորության հզոր արքաներից Ռուսա 2-րդի արձանագրությունը։

Այն գտնվել է 1901-1907 թթ. իրականացվող պեղումներ ժամանակ։ Արձանագրությունն արված է մոտ 3 մ բարձրությամբ քարի վրա։ Հետաքրքիր է, որ քարը հայտնաբերվել է կոտրված, բայց արձանագրությունն ամբողջությամբ անվնաս է մնացել։ Այն պատմում է Ռուսա 2-ի տնկած այգու և անցկացրած ջրանցքի մասին։

Արգիշտիխինիլի բերդաքաղաքը եղել է վարչական կարևոր կենտրոն Ուրարտական (Արարատյան) թագավորության հզոր տարիներին։ Այն կառուցվել է Արգիշտի արքայի կողմից մ․թ․ա․ 776 թ-ին ներկայիս Արմավիրի մարզի տարածքում՝ Արարատ լեռան դեմ դիմաց, Արաքսի միջին հոսանքում։ 

Պեղումներն այստեղ սկսվել են դեռևս 1870-ական թվականներին և շարունակվել հետագայում՝ 1960-ականներին։
Բացահայտվել են բավականին հետաքրքիր նյութեր, ինչպես օրինակ՝ քարե օջախներ, ջուլհակի գործիքներ, երկաթե մանգաղներ, խեցեղեն և այլն։
 

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ