Զվարթնոցի տաճարը գտնվում է Վաղարշապատ քաղաքի եզրին։ Կառուցվել է 7-րդ դարում։
Կլոր հատակագիծ ունեցող սակավաթիվ տաճարների մեջ ամենաերևելին է, ամենայուրօրինակը։
Զվարթնոցի տաճարը մի ամբողջ համալիր է կառույցների՝ պալատական համալիր, գինու հնձան, բաղնիք, տնտեսական նշանակության բազմաթիվ կառույցներ կան հուշարձանի տարածքում։ Գործում է նաև թանգարան, ուր ցուցադրվում են տեղում իրականացված պեղումների ժամանակ բացահայտված արժեքավոր նմուշները։
Զվարթնոց տաճարի բակում կանգնած է նաև Ուրարտուի արքա Ռուսա Բ-ի հայտնի սեպագիր արձանագրությունն այն մասին, որ նա տնկել է այգիներ ու անցկացրել ջրանցք։
English
Русский