Երևանի տարածքում՝ Էրեբունի և Շենգավիթ հնավայրերից ոչ հեռու գտնվում է Թեյշեբաինի աստծուն նվիրված ուրարտական քաղաք-ամրոցը, որը կառուցվել է մ․թ․ա․ 685-645 թթ-ին։ Տարածքը հայտնի է նաև Կարմիր Բլուր անվամբ։
1939թ-ից սկսած Կարմիր բլուրի տարածքում իրականացվել են պեղումներ, և այսօր էլ պարբերաբար իրականացվում են՝ անընդմեջ աշխարհին բացահայտելով բացառիկ ու զարմանալի պատմական վկայությունների մասին։
Քաղաք-ամրոցի կործամնամ պատճառը եղել է հրդեհը, որի հետևանքով առաջացել են փլուզումներ, իսկ աղյուսե շինությունները ձեռք են բերել կարմրավուն գույն, ինչից էլ Կարմիր բլուր անվանումը։
Իսկ փլուզման արդյունքում բավականին լավ պահպանվել են բազմաթիվ նյութեր, որոնք ծածկվել են հողի հաստ շերտով։
Այստեղ կարևորագույն գտածոներից են գինու մառանները՝ 70-80 հողի մեջ թաղված կարասներով, որոնք ունեն մինչև 1000լ տարողություն։