Լոռե բերդը կառուցել է Կյուրիկյան թագավորների կողմից մոտ 1005–1020 թթ.: Այն գտնվում է ներկայիս Լոռու մարզի տարածքում։
Տեղանքում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ տարածը բնակեցված է եղել դեռևս երկաթի դարից, շատ ավելի վաղ, քան կկառուցվեր հսկա ամրոցը։
Հսկա պարիսպներն ունեն աշտարակներ, իսկ արտաքին կողմից նշմարվում են ջրի պաշտպանական խրամի հետքերը։
Պարսպից ներս բացվող ահռելի տարածության վրա գտնվում են կիսավեր բազմաթիվ կառույցների հետքեր։ Նշանակալից են եկեղեցու, բաղնիքների կիսավեր կառույցները, բազմաթիվ են տնտեսական նշանակության շինություններ։
Լոռեբերդը գտնվում է Ձորաբերդի կիրճի պռունկին, որտեղից հեքիաթային տեսարան է բացվում։
Share
Tweet
Share
Like