Ուրարտական (Արարատյան) թագավորության ամենահռչակավոր քաղաքներից է Էրեբունի ամրոցը։ Այն կառուցվել է ժամանակակից Երևանի տարածքում մ․թ․ա․ 782 թ-ին, ու կառուցման մասին թողնվել է գրավոր վկայություն։
Էրեբունի ամրոց-քաղաքը կառուցվել է Արին-Բերդ կոչվող բլրի վրա, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Երևան քաղաք։
1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները, որոնք շարունակվում են մինչ այսօր՝ բացահայտելով նոր ու նոր հետաքրիր վկայություններ։
Ամրոցի ստորոտում 1968 թ-ին կառուցվել է թանգարան, ուր ներկայացված է ոչ միայն Էրեբունի ամրոցից, այլև Շենգավիթից ու Կարմիր բլուրից պեղված ահռելի ժառանգություն։
Էրեբունի թանգարանի շենքը կառուցված է ուրարտական պալատական կառույցների նմանությամբ։