Քաղաքային տուր դեպի Վաղարշապատ

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Այս տուրի ընթացքում այցելելու ենք Վաղարշապատ՝ Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը և հոգևոր կենտրոնը։

Վաղարշապատը հարուստ է մշակութային հուշարձաններով։ Սակայն ավելի հայտնի է իր հոգեևոր կենտրոններով։

Այստեղ է գտնվում Հայաստանի գլխավոր՝ Մայր տաճարը, Սուրբ Հռիփսիմե, Գայանե Եկեղեցիները, Զվարթնոց չքնաղ տաճարի ավերակները։

Այդ և բազմաթիվ այլ բաներ կհասցնեն տեսնել օրվա ընթացքում։

Հայաստանի հնագույն եկեղեցիներից է։

Այնտեղ է ամփոփված Հռիփսիմյանց գլխավոր կույսի՝ Հռիփսիմեի մարմինը։ 

Տաճարը հայկական եկեղեցաշինության ամենակատարյալ օրինակներից է, որը բազմիցս նկարվել է բազմաթիվ նշանավոր հայ և օտար գեղանկարիչների կողմից։

Այցելելով Սուրբ Հռիփսիմե տաճար ոչ միայն կբացահայտենք Հռիփսիմյանց կույսերի դաժան ճակատագրի գաղտնիքները, այլ կծանոթանանք նրանց գործունեությանը և զբաղմունքին։

Հաճախ գերեզմանատներն ավելի շատ տեղեկություն են տալիս անցյալում ապչած մարդկանց կենցաղի ու գործունեության մասին, քան գրավոր աղբյուրները։

Վաղարշապատի գերեզմանատանը կբացահայտենք հետաքրքիր փաստեր քաղաքի անցյալի, նրա բնակիչների մասին, ինչպես նաև կծանոթանանք խորհրդավոր կառույցների հետ։

Վաղարշապատ քաղաքի պատմա-ազգագրական թանգարանը լավագույններից է Հայաստանում։

Այն բացվել է 1964 թ-ին։ Այստեղ ներկայացված է Վաղարշապատ քաղաքի և հարակից բնակավայրերի ինչպես հնագիտական պեղումների ընթացքում բացահայտված, այնպես էլ կիրառության ընթացքում պահպանված ու թանգարանին փոխանցված արտեֆակտեր։

Թանգարանում ներկայացված են հնագույն մարդու կացարանի և հայկական տան  տան սրբադասված կառույցի՝ գլխատան (որը պահպանվել է մի քանի հազար տարի և հասել մեզ) օրինակներ, ։ Թանգարանի ցուցանմուշների մեջ կհանդիպենք ծիսական խեցեղեն ու զարդեր, կենցաղային իրեր ու նույնիսկ կահույք։

Մհեր Աբեղյանի պատկերասրահը հիմնադրվել է 1990 թ.-ին։ Այստեղ ներկայացված է նշանավոր հայ գեղանկարիչ ՀԽԱՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի կտավների հավաքածուն։

Նկարիչը ծնվել է Վաղարշապատ քաղաքում։ 

Այս պատկերասրահում տեղ գտած նկարները նկարչի գործերի մի մասն են միայն։ Նրա գործերում տեսնում ենք հայկական լեռնաշխարհի ամբողջ գունապնակը, և գեղարվեստական տեսանկյունից՝ խիստ հայկական մոտիվներ։

Աբեղյանն, անշուշտ, հայ կերպարվեստի մեծագույն գործիչներից է, ինչում կհամոզվեք նրա կտավների հետ հաղորդակցվելիս։

Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն ժամանակի հայ եկեղեցաշինության լավագույն օրինակներից է։

Եկեղեցու բակում կա գերեզմանատուն, որտեղ հանգչում են հայ երևելի մարդկանց մարմինները։

2000 թվականից ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության

 

Էջմիածնի Մայր տաճարը հայ ժողովրդի գլխավոր հոգևոր կենտրոնն է։

Այն կառուցվել է 4-րդ դարում՝ Քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո։ Այն այսօր հանդիսանում է մի ամբողջ եկեղեցական համալիրի, որի կազմում ներառված են հյուրատուն, հիվանդանոց, մատենադարան, տպարան, հացատուն, բազմաթիվ խաչքարեր ու այլ շինություններ։

Մայր տաճարին կից գործում է նաև 2 թանգարան։

Հայաստանի եկեղեցաշինության մեջ Զվարթնոցը առանձնանում է կլոր հատակագծով։

Զվարթնոցը կառուցվել է 7-րդ դարում, և ավերվել 3 դար անց՝ երկրաշարժից։

Զվարթնոցի նույնիսկ ավերակները վկայում են դրա հզոր ճարտարապետության մասին։

Զվարթնոցի բակում գտնվում է նաև Ուրարտուի Ռուսա 2-րդ արքայի սեպագիր արձանագրությունն այն մասին, որ Իլդարունի (Հրազդան) գետից ջրանցք է անցկացրել։

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ