Հայաստանում հնարավոր է մեկ օրում ճամփորդել մի քանի հազարամյակի միջով՝ այցելելով հնավայրեր, որոնք ներկայացնում են հազարավոր տարիների մշակութային շերտեր։
Հնագույն շերտերից մեկը կարելի տեսնել Շենգավիթ հնավայրում, որը հայտնի է հնագիտական շրջանակներին Կուր-Արաքսյան անվամբ։ Այն ներկայացնում է 5.000-6.000 տարվա մշակութային լանդշաֆտ, որը սփռված է ողջ Հայաստանի տարածքով։ Բրոնզի դարի այս հուշարձանը երևելի դեր ունի ոչ միայն Հայաստանի պատմության, այլ առհասարակ հին աշխարհի մշակույթի մեջ։
Ուրարտական ժամանակներն, արդեն, տարածված են հենց Հայկական լեռնաշխարհում։ Վանից Սևան ընկած տարածությունները ներառում են մ․թ․ա․ 9-6-րդ դարերի հզոր պետության գոյության ու նրանում տեղի ունեցած իրադարձությունները։
Շենգավիթի հնավայրը հնագույն քաղաքակրթության վկայագիր է՝ բարձրագույն մշակույթով, որը տեղակայված է Երևանի տարածքում՝ Հրազդան գետի ավազանում, այժմ՝ Երևանյան լճի ափին։
Հնավայրը ներկայացնում է վաղ բրոնզի դարի մի բնակավայր, ուր ապրել են բարձր քաղաքակրթության կրողները, որոնք ստեղծել են բացառիկ խեցեղեն, արտակարգ զարդեր, յուրօրինակ կացարաններ, հարուստ նյութ՝ ուսումնասիրության համար։
Երևանի գրավոր պատմությունը սկսվում է Էրեբունի ամրոցի կառուցումից։
Այն Ուրարտու (Արարատյան) թագավորության ամենանշանավոր քաղաք-ամրոցներից է եղել, որի ստեղծման մասին թողնվել է սեպագիր արձանագրություն՝ քարե անձնագիր։
Ամրոցի ավերակները փռված են Արին-Բերդ բլրի վրա, ստորոտում կառուցվել է Հայաստանի լավագույն թանգարաններից մեկը։
Կարմիր բլուրը մեկ այլ Ուրարտական հնավայր է։ Այստեղ ժամանակին կառուցվել է Թեյշեբա աստծուն նվիրված քաղաքը։
Ժամանակին և այսօր իրականացվող պեղումների միջոցով գտնվել են արժեքավոր նյութեր։ Բացվել են գինու մառաններ՝ հսկա կարասներով, որոնցում պահվել է մինչև 1000 լ գինի, կուռքերի արձաններ, զարդեր, զենքեր, նույնիսկ հացահատիկի մնացորդներ։
Մեծամորում է գտնվում աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը, ուր ժամանակին աստղագիտական կարևոր ուսումնասիրություններ են արել, օրինակ՝ հետևել են Սիրիուս աստղին։
Մեծամորում նաև հնագույն երկաթի հանքեր են պահպանվել, որոնք վկայում են քաղաքի տնտեսական կարևորության մասին։
Այստեղ ցուցադրվում է Հայաստանում գտնված հնագույն ոսկյա զարդերի ամենամեծ հավաքածուն։
English
Русский