Շենգավիթի հնավայր

shape
shape

Ժամանակակից Երևանի ամենահին բնակավայրը, որը մեզ հասել է իբրև քաղաքակիրթ հասարակության վաղբրոնզեդարյան կեցավայր, գտնվում է Երևանի բանուկ տարածքում՝ Երևանյան լճի ափին։

Հնավայրը ներկայացնում է վաղ բրոնզի դարի մշակութային մի ահռելի շերտ։ Այն եղել է ժամանակի հզոր ու առաջադեմ բնակավայրերից մեկը՝ զարգացած տնտեսությամբ ու մշակույթով։ Քաղաքը շրջապատված է եղել հզոր պարսպով, ունեցել է տաճարային համալիչ, կանոնավոր կացարաններ՝ կլոր հատակագծով սենյակներով և ուղղանկյուն սրահով, հազարաշեն երդիկով ու կենտրոնական օջախով։

Շենգավիթ հնավայրի տարածքը բավականին լավ է ուսումնասիրված, թեև պարբերաբար իրականացվող պեղումները նոր ու նոր հետաքրքիր ու զարմանալի փաստեր են բացահայտում բնակավայրի կյանքի ու կենցաղի, ծիսական ու կառավարման համակարգի մասին։ Այստեղ գտնվել են մեծաքանակ խեցեղեն, կուռքեր, զենքեր, զարդեն և շատ այլ նյութեր։

Share
Like
shape

Տուրեր դեպի Շենգավիթի հնավայր

Կապ

Հետևեք մեզ