«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

shape
shape

Մեծամորի հնավայրը Հայաստանի կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից է։ Այն ներկայացնում է 7.000 տարվա մշակութային շերտ։

Դեռ վաղ բրոնզի դարում այստեղ քաղաքակրթության ամենածաղկուն դրսևորումներն են հանդիպում, իսկ երկաթի դարում ստեղծվում են ահռելի պղնձաձուլարաններ, որոնք բավականին լավ են պահպանվել մինչ օրս։

Հնագույն աստղադիտարանում մոտ 6.000 տարի առաջ բնիկներն ուսումնասիրել են տիեզերական մարմինները, այդ թվում, հայտնի է, որ հետաքրքրության առարկա է հանդիսացել Սիրիուսը։

Ամրոցի ավերակները, ամեն տարի պեղումների ժամանակ բացահայտվող նոր ու զարմանալի նյութերը կարևոր տեղեկություններ են հաղորդում հազարամյակներ առաջ ապրած շարքային քաղաքացու և ազնվական մարդու մասին։

Մեծամորում է ներկայացված Հայաստանում գտնված հնագույն ոսկու ամենամեծ հավաքածուն։
 

Share
Like
shape

Տուրեր դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Կապ

Հետևեք մեզ