Սևանա լճի հուշարձանները

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Սևանա լիճը բնության արտակարգ հուշարձան է՝ քաղցրահամ ջրով ու էնդեմիկ բուսա-կենդանական տեսակներով։

Լիճը գտնվում է ծովի մակրևույթից 1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում։

Սևանա լիճը մարդու կեցության համար հիանալի վայր է եղել դեռևս վաղագույն ժամանակներում։ Ափերի երկայնքով բազմաթիվ բնակավայրերի հետքեր են հայտնաբերվել, որոնք հարուստ են մշակութային արժեք ունեցող նյութերով։ Սևանի ափերին կանգուն են բազմաթիվ եկեղեցիներ, կան ամրոցների մնացորդներ։

 

Բերդկունքի բերդը գտնվում է անմիջապես Սևանա լճի ափին։

Ամրոցի կառուցման ամենավաղ շերտերը վերագրվում են մ․թ․ա․ II-րդ հազարամյակին, իսկ վերջին վերակառուցման փուլը XII-XIII դդ։

Կանգուն է պարսպի մի մասն ու երևում են սրահների հիմքերը։

Այստեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։

Սևանի ափին՝ լճի ապառաժոտ հրվանդանի վրա կանգնած է 9—րդ դարի եկեղեցի։ Հայրավանքն է։

Այն միջնադարի հայ ճարտարապետության ազդեցությունն է կրում։ Պատերին կան արձանագրություններ, որոնք լուսավորում են եկեղեցու պատմության որոշ դրվագներ։

Եկեղեցու տարածքում կան խաչքարեր, կենցաղային ու տնտեսական կառույցների ավերակներ։

Նորատուս գյուղի գերեզմանատունը հայտնի է իր խաչքարերով։ Այնտեղ կա մոտ 800 խաչքար, որոնք վերագրվում են 9-17-րդ դարերին։

Սա ամենամեծ խաչքարադաշտն է, որը պահպանվել է։ Այնտեղ գտնվող խաչքարերի շնորհիվ կարելի է նկատել խաչքարագործության զարգացումը միջին դարերի ընթացքում։

Ծովինար գյուղը Սևանա լճի ամենամեծ գյուղերից է։ Գյուղի տարածքը բնակեցված է առնվազն Ուրարտական թագավորության ժամանակներից, ինչի վկայությունն է Օձաբերդ ամրոցը՝ նվիրված Թեյշեբա Աստծուն։

Ծովինար գյուղի տարածքում կան բազմաթիվ այլ հուշարձաններ ևս, սակայն հույժ կարևոր են նաև հայկական տան առանձնահատկություն հանդիսացող Հազարաշեն ծածկերը, որոնք շատ են հատկապես այս գյուղի տարածքում։

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ