Սևանա լիճը գտնվում է Երևանից 60 կմ հեռու՝ Գեղարքունիքի մարզի տարածքում։ Այն հրաբխային ծագում ունի, և շրջապատված է բարձր լեռնաշղթաներով։
Սևանն աշխարհի բարձրադիր քաղցրահամ լճերից է՝ երկրորդը մեծությամբ՝ Տիտիկակա լճից հետո, խմելու պիտանի ջրի ահռելի պաշարով։ Գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։
Այնտեղ թափվում է 28 գետ ու գետալ։ Սևանից սկիզբ առնող միակ գետը՝ Հրազդանն է, որի ջրերով են ոռոգվում Արարատյան դաշտավայրի այգիները։
Սևանա լիճը հարուստ է կենսաբազմազանությամբ։ Ամենահայտնի ձկնատեսակներն են Սևանի Իշխանը, բեղաձուկը, գեղարքունին, որոնք էնդեմիկ են, գրանցված է կարմիր գրքում, ինչպես նաև կողակը, սիգը և այլն։
Սևանա լճի ավազանը նաև բնօրրան է եղել Հայկական լեռնաշխարհում ապրող մարդու համար։ Սևանի ափերը մշակութային ահռելի ժառանգություն են պահպանել՝ ուսումնասիրության ու այցելության արժանի։
English
Русский