Գլխավոր մայրուղու քթի տակ, Սևանի ափին, բլրակի վրա կանգնած է միջնադարի կիսավեր ամրոցը։
Երբ մոտենում ես, պարսպի մի մասը՝ դեռ հպարտ ու շքեղ, դիմավորում է իր չքնաղ կառուցվածքով։ Ամրոցը կառուցվել է Սևանի ափին՝ մի հրվանդանի վրա։ Այստեղից անասելի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի լիճը։ Ամրոցի միջնադարյան պահպանված պարիսպը վերագրվում է XII-XIII դարերին։ Սակայն ավելի հին շերտեր կան՝ ընդհուպ կիկլոպյան ամրոցի հետքեր։
Share
Tweet
Share
Like