Ծովինար գյուղը գտնվում է Սևանա լճի ափին։ Այն տեղակայված է ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա։
Ծովինարը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Այստեղ մարդու բնակության հետքեր են գտել դեռևս մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից։
Ծովինարը հարուստ է պատմա-մշակութային հուշարձաններով, այդ թվում Ուրարտական (Արարատյան թագավորության) Օձաբերդ ամրոցով, քարայր-կացարաններով, դամբարանադաշտերով ու այլ արժեքավոր ժառանգությամբ։
Հատուկ ուշադրության են արժանի գյուղում պահպանված բազմաթիվ Հազարաշեն երդիկները, որոնք վերագրվում են 70-200 տարվա վաղեմության։
Share
Tweet
Share
Like
English
Русский