Աշխարհին Երևանի պատմությունը ծանոթ է Էրեբունի քաղաք-ամրոցի կառուցումից։ Բայց մենք չենք սխալվի, եթե ասենք, որ Էրեբունի ամրոցից սկսվում է Երևանի գրավոր պատմությունը, քանի որ ժամանակից Երևանի տարածքում քաղաքակրթության հետքերը շատ ավելի վաղ շրջանի են վերագրվում։
Տուրի ընթացքում ծանոթանալու ենք Երևանի տարածքում գտվնած մարդու հնագույն հետքերին, հնագույն բնակավայրերին, քաղաքակրթության հնագույն վկայություններին փաստերի լեզվով։
Այս ամենի հետ մեկտեղ հնարավորություն կունենանք վայելելու հնագույն ճաշատեսակներ, ըմպելու հնագույն հայկական խմիչքներ։
Ավանդազրույցներն ասում են, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը հենց Երևանի տարածքում տնկում է առաջին՝ խաղողի այգիները։
Դեռևս ուրարտական թագավորության ժամանակներում հենց այս այգիներում էին աճեցվում խաղողի այն տեսակները, որոնք Թեյշեբաինի քաղաքում՝ ներկայիս Կարմիր Բլուր հնավայր, դառնում էին գինի։
Երևանում մարդու բնակության ամենավաղ հետքերը գտնվել են քարայրային կացարաններում։ Այդպիսի քարայրներից մեկն այցելելու ենք հենց տուրի ընթացքում։
Երևան 1 քարայրը գտնվում է Երևանյան լճի ափին։ Այնտեղ գտնված հետքերը՝ աշխատանքային գործիքներ, ոսկորներ, մեզ համար բացում են հետաքրքիր գաղտնիքներ քարի դարի մարդու մասին։
Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևանյան լճի ափին՝ Երևան 1 քարայրի դեմ դիմաց։
Շենգավիթը Երևանի տարածքում գտնված հնագույն բնակավայրն է, որը վերագրվում է վաղ բրոնզի դարին՝ մ․թ․ա․ 4-րդ հազարամյակից սկսած։
Այստեղ գտնվել է բարձրագույն մշակույթի, զարգացած տնտեսության, բարձրաճաշակ ու որակյալ արհեստագործական նյութի մի ողջ հարստություն։
Երևանի տարածքում քաղաքակրթության հնագույն հետքերից է նաև Ծիծեռնակաբերդը։
Ծիծեռնակաբերդը վերագրվում է ուշ բրոնզի դարին։ Թեև ամրոցը ավիրված է, սակայն այնտեղ արված պեղումները հետաքրքիր նյութեր են տալիս՝ խեցեղեն իրեր, որոնց թվում նաև գունազարդված, էլ զենքեր ու արձանիկներ և այլն։
Էրեբունի ամրոցով սկիզբ է դրվել Երևանի գրավոր պատմությանը։ Էրեբունին Ուրարտական (Արարատյան) թագավորության գլխավոր բերդաքաղաքներից է եղել։
Այն կառուցվել է մ․թ․ա․ 782 թ-ին Արգիշտի արքայի կողմից, որի մասին թողնվել է գրավոր՝ սեպագիր արձանագրություն։
Բլրի ստորոտին է կառուցվել Էրեբունի թանգարանը, որտեղ ցուցադրվում են պեղումների ընթացքում վեր հանված ցուցանմուշները, ամրոցի ամբողջական մանրակերտը, կազմակերպվում են տարբեր կրթական ու մշակութային միջոցառումներ։
Թեյշեբաինին Ուրարտական (Արարատյան) թագավորության այլ հզոր քաղաքներից է եղել, որը կառուցվել է կրկին ժամանակակից Երևանի տարածքում։
Թեյշեբաինին կառուցվել է մ․թ․ա․ 685-645 թթ-ին Ռուսա 2-րդ արքայի կողմից։ Բերդաքաղաքն ավիրվել է թշնամու հարձակումների ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով։ Ավիրվելուց հետո այնտեղ կյանքի թելը կտրվել է։
Ամրոցի տարածքում իրականացված պեղումները արտակարգ բացահայտումների առիթ են դարձել։ Ամեն ինչ արժեն միայն գինու մառանները, որոնցում գտնված կարասների տարողությունը հասել է մինչև 1000 լիտրի։