Վայոց Ձորի մարզը հարուստ է ոչ միայն քայլարշավի համար հետաքրքիր լեռնային ճանապարհներով, այլ նաև այդ ճանապարհներին թաքնված բնության ու ճարտարապետական հուշարձաններով։
Այդ ուղիներից մեկը տանում է դեպի Շատիվանք, որի ճանապարհը հիացմունք է պատճառում հրաբխային բազալտե սյուներով ու լեռնագագաթների գրաֆիկական ուրվագծերով։
Իսկ Շատիվանքը միջնադարյան Հայաստանի գիտա-կրթական հզոր կենտրոններից մեկն էր։
Հորս գյուղում բնակելի տների հարևանությամբ կանգուն են միջնադարից լքված ամառանոցի կիսականգուն պատերը։ Այս պատերը վաղուց արդեն ինչ չունեն բնակիչ։
Այն կառուցել է Չեսար Օրբելյանը, որպես ամառանոցային կացարան։
Հրաշալի պահպանված է տան հատակագիծը, արտաքին պատերը, իսկ գլխավոր սրահում՝ պատի մեջ, նույնիսկ բուխարին։
Այս ամառանոցը հիանալիորեն ներկայացնում է միջնադարի մարդու կենցաղային պայմանները։
Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 15 կմ հեռու։ Ճանապարհն անցնում է Վայոց Ձորի լեռնային տեսարանների, հրաբխային բազալտե սյուների ուղեկցությամբ։
Քարքարոտ ճանապարհը հասնում է մի փակուղու, ուր միջնադարի մի չքնաղ վանական համալիրի ավերակներ են, որը ժամանակի հոգևոր ու գիտական կենտրոններից է եղել՝ ունենալով դպրոց, գրատուն, իջևանատուն, արհեստանոցներ, ջրհոր։