Շատիվանք

shape
shape

Վայոց Ձորի խորդուբորդ լեռների արանքում շատ վանական համալիրների ու եկեղեցիների պես Շատիվանքն էլ թաքնված մարդու աչքից։

Վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում։ Սակայն բազմաթիվ վերակառուցումների արդյունքում այն կորցրել է նախնական տեսքը։ 

Վանական համալիրը միջնադարում կարևոր դեր է ունեցել ինչպես հոգևոր, այնպես էլ կրթության, գիտության, արհեստագործության տեսանկյունից։ 

Խարխլված պարսպից ներս դեռևս պահպանվում է գեղեցկագույն եկեղեցու շենքը, որի ավանդատան պատի մեջ գաղտնուղի է բացվում, իսկ խորանի պատին պահպանվել են որմնանկարների դրվագներ։ Բակում կան բազմաթիվ կառույցների մնացորդներ։

Քիչ չեն կառույցների հետքերն ու մնացորդները նաև պարսպից դուրս։ Այդ կառույցները ծառայել են ինչպես եկեղեցու հոգևոր սպասավորներին, այնպես էլ աշխարհիկ քաղաքացիներին։

 

 

Share
Like
shape

Տուրեր դեպի Շատիվանք

Կապ

Հետևեք մեզ