Չեսարի դարպաս

shape
shape

Չեսարի դարպաս է կոչվում Չեսար Օրբելյան իշանի կողմից կառուցված ապարանքը, որը գտնվում է Վայոց Ձորի Հորս գյուղի տարածքում։

Այն հիմնվադրվել է 13-14-րդ դարերում։ Եզակի բնակելի տներից է, որոնք հասել են մեզ միջնադարի Հայաստանից։

Ապարանքի մասին հիշատակություններում ասվում է, որ տունը եղել է ծածկված գերաններով և հենված է եղել քարե սյուների վրա։ ՍՅուները քանդակազարդ են եղել, դրանց խարիսխները թափված են կառույցի տարածքում։

Պահպանվել են նաև պատերի ներսում կառուցված խորշերն ու բուխարին։

Կիսակառույց ապարանքը տպավորիչ է անգամ առանց ծածկի ու փլված դրվագներով։

Share
Like
shape

Տուրեր դեպի Չեսարի դարպաս

Կապ

Հետևեք մեզ