Թարգմանչաց եկեղեցին մի ժամանակ կոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածին։
Ըստ Թորոս Թորամանյանի այն կառուցվել է 7-րդ դարում, նմանությամբ Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե տաճարին։
Եկեղեցին կիսավեր է, բայց նույնիսկ այդ կարգավիճակում նկատելի է բարձրարվեստ ճարտարապետությունը։ Այն կառուցված է սև և շագանակագույն սրբատաշ տուֆի մեծ կտորներով, կրաշաղախով։
Եկեղեցու անունը կապված է հայ մատենագրության վաղ ժամանակաշրջանի հետ։ Այն եղել է գրչության կենտրոն, այստեղ կրկնօրինակվել ու թարգմանվել են բազմաթիվ ձեռագրեր։
Share
Tweet
Share
Like
English
Русский