Տավուշի մարզում՝ անտառների մեջ գտնվող բազմաթիվ եկեղեցիներից մեկն է Սուրբ Առաքելոցը։ Այն Աճարկուտ գյուղի եզրին է։
Առաքելոցը միջնադարի վանական համալիր է։ Կազմված է երկու եկեղեցուց, գավիթից, ամրոցից, պարսպից, ոչ հեռու գտնվող քարավանատնից, բազմաթիվ այլ կառույցներից, որոնցից շատերն ունեն տնտեսական նշանակություն։
Առաքելոցի գավիթը բացառիկ օրինակ է միջնադարի հայկական ճարտարապետության։ Գավիթի գմբեթն ունի քարե հազարաշեն կառուցվածք, որը մեզ է հասել 13-րդ դարից։
Եկեղեցիների պատերին կան արձանագրություններ, որոնց շնորհիվ պատկերավոր է դառնում վանական համալիրի անցած պատմական ընթացքը։
Share
Tweet
Share
Like
English
Русский