Քայլարշավ դեպի Կիրանց

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Տավուշի անտառներում բազմաթիվ հետաքրքիր քայլարշավային արահետներ կան, ու հաճախ նրանց ճանապարհին կարելի է հանդիպել պատմական նշանակության հուշարձանների։

Այդ հուշարձանների թվում են Աճարկուտ գյուղի եզրին գտնվող Առաքելոց վանքը և անտառի խորքում պատսպարված աղյուսաշեն Կիրանցը։ Դրանք հնարավոր կլինի տեսնել՝ քայլելով մոտ 20 կմ անտառապատ լեռնային ճանապարհով։

Ճանապարհն անցնում է երբեմն գետի միջով, ծառերի ստվերով, ու եթե բախտ վիճակվի, կարելի է հանդիպել անտառի բնակիչներին։

 

Առաքելոց վանական համալիրը ձևավորվել է միջնադարում՝ հին բնակատեղիի տարածքում։ Այժմ այն գտնվում է խիտ անտառի ստվերում։

Առաքելոցը կազմված է մի քանի կառույցից՝ երկու եկեղեցուց, գավիթից, տնտեսական բազմաթիվ կառույցներից, որոնց մեծ մասը կիսավեր վիճակում են այժմ։

XIII-րդ դարի այս վանական համալիրը եզակիներից է։ Այն կառուցված է աղյուսով՝ ոչ սովորական բան հայկական ճարտարապետության համար։

Անտառի խորքում՝ բոլոր աչքերից ու ականջներցի հեռու այս վանական համալիրը հուշում է, թե ժամանակին որքան կարևոր դեր է ունեցել դպրության ու գիտության համար։

Այն ամենամեծ աղյուսաշեն եկեղեցին է Հայաստանի տարածքում։

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ