Նորավանք

shape
shape

Վայոց Ձորի կարմրավուն լեռների արանքում՝ աչքից հեռու, կանգնած է Նորավանք վանական համալիրը։ Այն ձևավորվել է 13-րդ դարում ու իր անվան հետ է կապում հայ միջնադարի նշանավոր երկու ճարտարապետների անունը՝ Մոմիկ և Սիրանես։ 

Վանական համալիրը տեղակայված է ուղղաձիգ լեռների արանքում ձգվող կիրճի խորքում։ Համալիրը կազմված է մի շարք շինություններից՝ եկեղեցիներ, գավիթ, դամբարան, բազմաթիվ խաչքարեր, տնտեսական նշանակության կառույցներ, թանգարան և այլն։

Նորավանքը միջնադարի գիտության ու մշակույթի խոշոր կենտրոններից է եղել։ Այստեղ զբաղվել են ոչ միայն հոգևոր գործով, այլ նաև դպրոց է գործել, գիտություններ են ուսումնասիրվել, արվեստ է դասավանդվել։

Share
Like
shape

Տուրեր դեպի Նորավանք

Կապ

Հետևեք մեզ