Վայոց Ձորի մարզում կան քարանձավներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում և՛ մասնագետների, և՛ արկածներ սիրող ճամփորդների մոտ։
Դրանցից մեկը Մագելանի կամ Մագելի քարանձավն է, որն ամենամեծն է իր տեսակի մեջ Հայաստանում։
Այն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, սակայն արդեն հետազոտված մասերն անգամ, բավականին տպավորիչ են։
Հորբատեղի գեյզերը համանուն գյուղի վերջում է գտնվում՝ մի բացատի մեջ, շրջապատված Վայոց Ձորի տպավորիչ լեռներով։
Այն հանքային աղբյուր է՝ գոլ ջրով, որ դուրս է ժայթքում գետնի տակից, միջավայրը լցնելով հանքային տարբեր նյութերի գույներով։
Նորավանքի կիրճը կատարյալ միջավայր է՝ ժայռամագլցման համար։
Բացի այն, որ այստեղ կարելի է զբաղվել պրոֆեսիոնալ ժայռամագլցմամբ, նաև կարելի է սովորել, եթե երբևէ չեք մագլցել։
Իսկ միջավայրի գեղեցիկ տեսարանը լրացնում է սուր զգացողությունները։
Ժայռամագլցումն իրականացվում է պրոֆեսիոնալ ալպիմիստների կողմից։
Մագելանի քարանձավն ամենամեծերից է Հայաստանում։ Ուսումնասիրվել է քարանձավի 1.7 կմ-ը։
Քարանձավն ունի բազմաթիվ ճյուղավորումներ ու սրահներ։ Այդ սրահներն իրար միանում են նեղ ու թեք անցումներով․ երբեմն հարկավոր է լինում ցատկել, երբեմն՝ սողալ, երբեմն՝ մագլցել։
Քարանձավն ունի իր միկրոկլիման՝ բնորոշ կենդանական ու բակտերիալ միջավայրով, հանքային նստվածքներով՝ ստալակտիդներով ու ստալագմիտներով, քարանձավի պատերին՝ հետաքրքիր բրածոներով։
Քարանձավախուզությունն իրականացվում է պրոֆեսիոնալ քարանձավախույզերի ուղեկցությամբ։