Մշակութային տուր դեպի Գյումրի

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Գյումրին հարուստ է հուշարձաններով, թանգարաններով, արհեստանոցներով ու արվեստանոցներով, իսկ ընդհանուր պատկերը լրացվում է քաղաքի հին թաղամասով՝ Կումայրի արգելոցով։ 

Գյումրիում են գտնվում Ասլամազյան քույրերի պատկերասրահը և Մերկուրովի տուն-թանգարանը, ինչպես նաև Ձիթողցոնց եկամտաբեր տունը, որը վերածվել է ճարտարապետության ու ժողովրդական արվեստի թանգարանի, բազմաթիվ են ռեստորաններն ու սրճարանները, և իհարկե, պատմական նշանակության մեծաթիվ կառույցներ։

Ջաջուռում է գտնվում հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի տուն թանգարանը։

Թանգարանում ցուցադրված է գեղանկարչի աշխատանքների մի մեծ հավաքածու, որն ամբողջական պատկերացում է տալիս ոչ միայն Մինասի ստեղծագործության, այլ նաև հայոց կենցաղավարության ու մշակույթի մասին։

 

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը ժողովրդական լեզվում անվանվում է Ձիթողցոնց, ի պատիվ այն մեծահարուստ ընտանիքի, որն ապրել է այդ տանը։

Թանգարանը ներկայացնում է Գյումրի քաղաքի պատմությունը 19-20-րդ դարերի սկզբին, արհեստներն ու արվեստները, կենցաղի պարագաներն ու գույքը։

Այս թանգարանը լիարժեք պատկերացում է ձևավորում Գյումրի քաղաքի և իր բնակիչների մասին ու քաղաքային զբոսանքից առաջ հրաշալի ուղեցույց է դառնում։

Ասլամազյան քույրերն ապրել ու ստեղծագործել են 20-րդ դարի սկզբին ու կեսերին։ 

Նրանք հայ կերարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից են, որոնք կարողացան իրենց ձեռագիրը թողնել գեղանկարչության մեջ։

Քույրերը, չնայած այն բանի, որ բավականին հեղափոխական հայացքներ ունեին, նույնիսկ շատ համարձակ այն ժամանակվա Հայաստանի և Խորհրդային պետության չափանիշներով, այնուամենայնիվ չհալածվեցին ու հնարավորոթյուն ունեցան հանդես գալ, որպես ինքնուրույն ու անկախ ստեղծագործողներ։

 

Գյումրիում է անգամ բացվել Հայաստանում առաջին տիկնիկային թատրոնը 1935 թ-ին:

Թատրոնը ունի մեծ խաղացանկ, հետաքրքիր տիկնիկներ, որոնցից որոշների տարիքը հաշվվում է տասնամյակներով։

Թատրոնի խաղացանկում առանձին տեղ ունեն ազգային հեքիաթների ու ավանդազրույցների թեմաները։

Կումայրին Գյումրի քաղաքի հին անվանումն է։ Այստեղ գտնվում են ՀՀ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող բազմաթիվ արժեքավոր շինություններ՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ և ճարտարապետական առանձնահատկություններով։

Զբոսանքը, որը կտևի մոտ երկու ժամ, ներկայացնելու է հայկական հայտնի ֆիլմերի բակեր, հայտնի և հեղինակավոր գյումրեցիների տներ, մշակույթի կենտրոններ, հանրային շինություններ։

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ