Ասլամազյան քույրերի պատկերասրահ

shape
shape

Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Գյումրի քաղաքի ամենակենտրոնում։

Շենքը, որում գտնվում է պատկերասրահը կառուցվել է 1880 թ-ին մեծահարուստ վաճառականի կողմից, որպես բնակելի տուն։ 1980 թ-ից այն ծառայել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արվեստի գործերի ցուցադրության նպատակին, սակայն 1988 թ-ի երկրաշարժի արդյունքում Գյումրի քաղաքի ավերածություններից հետո շենքը տրամադրվել է անօթևաններին։

2004 թ-ից շենքը վերաբացվել է կրկին, իբրև թանգարան։

Այնտեղ ցուցադրված են Մարիամ և Երանուհի Ասլամազյանների կտավները և կերամիկական աշխատանքները՝ մոտ 620 նմուշ։

Գրեթե ամբողջ հավաքածուն, որը քույրերը ստեղծել են, նվիրել են Գյումրի քաղաքին։

Share
Like
shape

Տուրեր դեպի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Կապ

Հետևեք մեզ