Երերույքի տաճարը վաղ միջնադարի ճարտարապետական գլուխգործոց է։
Տաճարը կառուցված 4-5-րդ դարերում հեթանոսական մեհյանի տեղում։ Նույնիսկ ավերակներն են չնաշխարհիկ, իսկ պատկերացնել, թե ինչպիսի տեսք է ունեցել տաճարը, երբ դեռ կանգուն է եղել, հնարավոր է միայն երևակայությամբ, կամ վերակազմությունների միջոցով։
Տաճարի հարևանությամբ հետաքրքիր շինությունների մնացորդներ կան, ինչպես նաև խորհրդավոր խոռոչներ դեպի ընդերք։
Տաճարը գտնվում է Շիրակի մարզում, սահմանային Անիպեմզա գյուղի տարածքում։
Share
Tweet
Share
Like
English
Русский