Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

shape
shape

Հայաստանի ամենահետաքրքիր թանգարաններից է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, ուր պետք է այցելել անպայման։
Թանգարանը հիմնվել է 1968 թվականին։ 

Թանգարանի նմուշները բացառիկ են ու կարևոր դեր ունեն Հայաստանի պատմության մասին ամբողջական պատկերը կազմելու համար։ Ցուցանմուշների մեջ կան ինչպես նախապատմական կենդանական ու երկրաբանական նմուշներ՝ հսկա խխունջից մինչև շնաձկան ատամ, այնպես էլ նախամարդուց մինչև 20-րդ դարի մարդու կենցաղին ու հավատալիքներին վերաբերող արտեֆակտեր, աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, խեցեղեն, նույնիսկ կահույքի մասեր։

Բայց թանգարանի՝ զբոսաշրջիկների կողմից ամենասիրելի մասն, անշուշտ, նախամարդու կացարաններն են՝ իրենց կահ-կարասիով, որոնք ձևավորում են ժամանակի մարդու կենասկերպի պատկերը։ Այնտեղ ոչ միայն հնարավոր է նկարվել, այլ նաև ինքնուրույն փորձել պատրաստել, օրինակ, քարե աշխատանքային գործիք։
 

Share
Like
shape

Տուրեր դեպի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Կապ

Հետևեք մեզ