Ծովինար գյուղը գտնվում է Սեւանա լճի ափին, ծովի մակերեւույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։
Ծովինարը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից, այստեղ մարդկային գործունեության հետքեր են հայտնաբերվել դեռ մ.թ.ա. II հազարամյակում։
Ծովինարը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում՝ Ուրարտական Արարատյան թագավորության Օձաբերդ ամրոցով, քարանձավային կացարաններով, դամբարաններով և այլ արժեքավոր ժառանգությամբ։
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գյուղում պահպանված բազմաթիվ Հազարաշեն երդիկներին, որոնք 70-ից 200 տարեկան են։
Share
Tweet
Share
Like
English
Русский