shape
shape
blog
  • 21-հնվ-2024

❤️‍???? Ձմեռվա հովանավորն էր Սուրբ Սարգիսը։

❤️‍???? Սարգսի տոնը դեռևս չամուսնացած ու ամուսնանալ ցանկացող երիտասարդների համար հատուկ կարևորություն ուներ՝ նրանք պետք է մի արարողակարգի միջով անցնեին, որից հետո իրենց համար բախտորոշ կլիներ այդ տարին անձնական կյանքի հարցերում։

❤️‍???? Այսպես, երիտասարդների սիրած ծեսերից էր աղի բլիթ ուտելը։

???? Բլիթը պարզ հացի խմորից էր պատրաստվում, միայն թե շա՜տ, շատ աղի, որ ուտողի սիրտը բռներ ու ծարավ առաջացներ։ Այդ ծարավին պիտի երազում օգնության հասներ իր ապագա ընտրյալը՝ բաժակով ջուրը ձեռքին։ Այդ բաժակն ու ջրի պարունակությունն էլ պետք է դառնային բախտորոշ՝ ապագա նորահարսի կամ փեսայի կյանքում։ ❤️‍????

???? Շատ վեճեր կան այն մասին, թե ով պետք է սարքեր աղի բլիթը՝ այրին, որի բախտավորությունը կիսատ էր մնացել, երջանիկ կինը, որն իր փորձով սեր ու հաջողություն կուղղեր բլիթներին, թե՞ չամուսնացած, երիտասարդ աղջիկը, որը դեռ չէր ճաշակել սիրո համը։ ❤️‍????

???? Ով էլ սարքեր, ուտելու ծեսը չէր փոխվում՝ քնելուց առաջ բլիթի կեսն ուտում էին, մյուս կեսը դնում բարձի տակ։ Ու որքան էլ ծարավ առաջացներ բլիթն ու լեզու կծոտեր, ջուր չպետք է խմեին, այլապես երազը կխափանվեր։ ❤️‍????

???? Իսկ երազները հենց այնպես չէին անցնում։ Առավոտյան, երբ երիտասարդ աղջիկները հավաքվում էին, նրանք անպայման միմյանց պատմում էին երազներն ու սկսում գուշակություններ անել։ Երազի բովանդակությունը հուշելու էր, թե ով ինչ ամուսնական բախտի կարժանանա։ ❤️‍????

Այսպես,

???? Եթե երազում ոչ ոք ջուր չտար, ուրեմն այդ տարի երիտասարդը չէր ամուսնանալու, ❤️‍????

???? Եթե ջուրը փայտե, կամ կավե բաժակով լիներ, ուրեմն ընտրյալն աղքատ ընտանիքից էր լինելու, ❤️‍????

???? Եթե ջուրն արծաթե բաժակով լիներ, ուրեմն ընտրյալը բարեկեցիկ ընտանիքից էր լինելու, ❤️‍????

???? Իսկ եթե ջուրը ոսկե բաժակով լիներ, ապա ընտրյալը հարուստ ընտանիքից էր լինելու։ ❤️‍????

❤️‍???? Կարևոր էր նաև, թե որքան լիքն էր բաժակը, ❤️‍????

???? եթե ջուրը բաժակի մեջ քիչ էր, ապա սերը կարճ էր տևելու, ❤️‍????

???? եթե ջուրը կիսատ էր, ուրեմն սերը շատ մեծ երջանկություն չէր բերի, բայց հաշտ ապրել կարելի էր, ❤️‍????

???? եթե ջուրն առատ էր, ուրեմն ընտանիքը երկա՜ր ու երջանիկ սիրով էր ապրելու։ ❤️‍????

❤️‍???? Բայց սրանով չէր ավարտվում գուշակությունների շարքը։

Աղջիկները փոխինձից բաժին էին հանում թռչուններին ու հետևում, թե թռչունները ուտելիս ո՜ր կողմն են տանելու փոխինձի փշուրները։ Հենց այդ կողմից էլ նրանք սպասելու էին իրենց սիրեցյալներին։ ❤️‍????

Share
Like

Նախորդ հոդվածը

Հաջորդ հոդվածը

Կապ

Հետևեք մեզ