shape
shape
blog
  • 17-հնվ-2024

Կենաց ծառ

???? Կենաց ծառի ակունքները հայոց մշակույթում ձգվում են դեպի հին-հնագույն ժամանակներ։ Կենաց ծառը կնոջ սկիզբն է և ընտանիքի պաշտամունքն է խորհրդանշում։

Այն առկա է հայոց մշակույթի բոլոր շերտերում` միջնադարյան մանրանկարչության մեջ ենք տեսնում, խաչքարերի վրա, գորգերի նախշերում։

???? Ամանորի կենաց ծառը կոչվել է նաև Կաղանդի ծառ։ Ամանորին կենաց ծառ զարդարելն ընդունված է եղել Արևմտյան Հայաստանում՝ Կիլիկիայում, Համշենում։ Կտրել են ձիթենու, կամ խնձորենու ճյուղ։

Կտրված ճյուղն ամրացնում էին փայտե հենակին, կամ հաճախ խրում մեծ հացի մեջ, ու զարդարում էին ողջ տարվա ընթացքում հավաքած «զարդարանքներով»։ Քանի որ հայերս բուսապաշտ ենք եղել, Կաղանդի ծառը զարդարել են մգրերով, չրերով, ընկույզներով, ինչպես նաև տիկնիկներով, ասիլ-վասիլներով (մարդակերպ թխվածքներ), նաև ցորենի հասկերով, որպես առատության նշան։

???? Ամանորի առավոտյան Կաղանդի ծառերը տանում էին եկեղեցի, որպեսզի քահանան օրհնի այն։

Ասում են, որ ընտանիքի անդամներն իրենց գլխից մեկական մազ էին պոկում, ու փաթաթում ծառի ճյուղերին, որ լինեն առողջ ու երկար ապրեն։

???? Ամանորին կենաց ծառը կյանքի, բեղմնավորության ու շարունակականության, պտղաբերության խորոհւրդն ունի, եթե կուզեք։ Դրա առկայությունը տանը խորհրդանշում է, որ ընտանիքը դեռ ապրում է, ու դեռ բազմանալու է, քաղցրանալու, առատությամբ է լցվելու տունը։

???? Ու քանի որ մշակույթը կարծրացած չէ, ապա Կաղանդի ծառն էլ կարող է դառնալ մերօրյա, կրել մեր օրերի գաղափարներն ու զարդարանքի որոշ պարագաներ։ Ուստի, Ձեր Կաղանդի ծառերը զարդարելիս մի՛ վախեցեք այն ձեր երևակայությամբ ներկայացնել։

 

Share
Like

Նախորդ հոդվածը

Հաջորդ հոդվածը

Կապ

Հետևեք մեզ