Սաղմոսավանք վանական համալիր

shape
shape

Սաղմոսավանքը Քասախի կիրճի պռունկին կանգնած վանական մի համալիր է, որի մասին առաջին հայտնի տեղեկությունները մեզ տանում են XIII դար և կապում իշխան Վաչե Վաչուտյանի անվան հետ։

Ավանդազրույցը պատմում է, որ Սաղմոսավանքում ճգնել է Գրիգոր Լուսավորիչը և հիմք դրել ժայռափոր անապատների։

Վանական համալիրի հիմինական շինությունները գտնվում են կիրճի պռունկին, իսկ ձորում գտնվում է Սաղմոսավանքի անապատը։

XIII դարում հիմնված դպրոցը վանական համալիրի կարևոր կառույցներից էր։ Այն հռչակված էր ողջ Հայաստանում, որպես բարձրագույն դպրոց։ Ունեցել է ձեռագիր մատյանների հարուստ գրադարան։

Share
Like
shape

Տուրեր դեպի Սաղմոսավանք վանական համալիր

Կապ

Հետևեք մեզ