Կինոտուր Օշականում

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Օշականը Հայաստանի ամենամեծ գյուղերից է, հարուստ մշակութային հուշարձաններով։

Այստեղ ժամանակին նկարահանվել են հայկական կինոյի լավագույն ֆիլմերից բազմաթիվ դրվագներ, որոնք մնացել են պահոցներում, որպես պատմական արժեք ունեցող նյութեր։

Զբոսնելով գյուղում՝ ծանոթանալու ենք և՛ հուշարձաններին, և՛ այցելելու ենք այն վայրեր՝ ուր նկարահանվել են այդ հայտնի ֆիլմերը։

Օշականը, գտնվելով Քասախ գետի ափին՝ կիրճի աջ ու ձախ կողմերում, հրաշալի բնապատկեր ունի։

Կիրճը ոչ միայն բնակվելու համար հարմար պայմաններ է ստեղծել, նաև նրանում առկա բազմաթիվ քարայրներից շատերը ծառայել են տարբեր նպատակներով։

Մենք այդ քարայրներից այցելելու ենք երկուսը, որոնք ժամանակի ընթացքում դարձել են սրբատեղիներ։ Այդ տեղանքի հետ կապված հետաքրքիր ավանդազրույցներ կլսենք ու կվայելենք գետի զովությունը։

Հայաստանում բազմաթիվ կամուրջներ են պահպանվել միջնադարից սակայն հնգաթռիչքները եզակի են։

Այդ կամուրջներից մկեը գտնվում է Օշականի տարածքում՝ Քասախի կիրճում։ 

Կամուրջը կառուցվել է 1691-1706 թթ-ին և մինչ այսօր կանգուն է ու շահագործվում է՝ կապելով Օշականի հին ու նոր հատվածները։

 

Հայոց գրերը ստեղծվել են 5-րդ դարում։ Դրանք հեղինակել է Մեսրոպ Մաշտոցը։

Մաշտոցը սրբադասվել է, և նրա աճյունն ամփոփված է Օշականում, իսկ գերեզմանի վրա կառուցվել է համանուն եկեղեցի։

Եկեղեցու ետնաբակում կա նաև տառերի պուրակ։

Զբոսանքն Օշականում կանցնի հին թաղերով՝ տուֆաշեն տներ, հին, փայտե դռներով, նեղ ու ծուռ փողոցներ, հայտնի ու անհայտ բնակիչների պատմություններ։

Տներից շատերը կենդանացել են նաև հին հայկական ֆիլմերում, որոնց մասին պահպանվել են վառ ու տպավորիչ հիշողություններ։

Բունիկն Օշականի ամենահին պահպանված տունն է։

Այն կառուցվել է 1885 թ-ին։ Ունի թոնիր, գինու մառան, և տիպիկ հայկական ճարտարապետություն։

Բունիկը ներկայացնում է ավանդական հայկական տան օրինակ, ուր անցկացվում են ավանդական խաղեր, ծեսեր ու միջոցառումներ։

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ