Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին կառուցվել է այն վայրում, ուր գտնվում է հայ գրերի գյուտի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը։ Առաջին եկեղեցին կառուցվել է իշխան Վահան Ամատունու կողմից 443 թ-ին։ Հետագայում այն վերակառուցվել է ու մեզ հասել բոլորովին այլ տեսքով։
Ներկայիս եկեղեցին բացառիկ է ոչ միայն իր նշանակությմաբ, այլ նաև կառուցվածքով։ Զանգակատունը գտնվում է եկեղեցու արևելյան մասում, ինչը բնորոշ չէ հայ եկեղեցաշինությանը։
Եկեղեցու ներքին հարդարանքը հարուստ է որմնանկարներով, որոնք առանձնակի ճոխություն են հաղորդում առանց այն էլ շքեղ կառույցին։
2014 թ-ին իրականացված պեղումները հետաքրքիր բացահայտումներ են արվել, հյուսիսային պատի տակ բացված շերտը ապակեպատ ցուցատախտակով առանձնացվել է, և կարելի է տեսնել եկեղեցու հին հիմքը։
Եկեղեցու ետնաբակում է գտնվում նաև հայ գրերի պուրակը և Մաշտոցի արձանը։
English
Русский