Հովհաննավանք վանական համալիր

shape
shape

Հովհաննավանքը գտնվում է Քասախի կիրճի պռունկին՝ Օհանավան գյուղի տարածքում։ Կիրճից չքնաղ տեսարան է բացվում դեպի սրբազան Արարատն ու Արայի լեռը։

Այս վանական համալիրի տարբեր շինությունները կառուցվել են IV-XIII դարերում։ Համալիրի հնագույն շինությունը Սուրբ Կարապետ եկեղեցին է, որը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ 

Համալիրը Հայաստանի պատմության տարբեր ժամանակներում կարևոր դեր է կատարել երկրի մշակութային, հոգևոր ու կրթական ոլորտներում։ Հովհաննավանքի դպրոցի համբավը մեծ է եղել, այստեղ կրթություն են ստացել, գիտությամբ ու գրչությամբ զբաղվել մեր պատմության մեջ նշանավոր բազմաթիվ գործիչներ։ 
 

Share
Like
shape

Տուրեր դեպի Հովհաննավանք վանական համալիր

Կապ

Հետևեք մեզ