Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան

shape
shape

Վաղարշապատ քաղաքի պատմա-ազգագրության թանգարանը հիմնվել է 1964 թ-ին։ Այն Վաղարշապատ քաղաքի ամենախոշոր թանգարանն է։

Թանգարանի պահոցներում կա մոտ 15.000 ցուցանմուշ։ Դրանցից մի քանի հարյուրը ներկայացված է թանգարանի երեք սրահում՝ հնագիտության ու ազգագրության բաժիններում։ Ողջ հավաքածուն ներկայացնում է վաղ բրոնզի դարից մինչ օրերս ներառող մշակութային տարբեր շերտեր։

Հնագիտության բաժնում ներկայացված են նախամարդու կացարան, կենցաղային ու պաշտամունքային իրեր, զենքեր, զարդեր, նույնիսկ իրական դամբարանի կրկնօրինակ։ 

Ազգագրության բաժնում ավանդական հազարաշեն ծածկով թոնրատան հիանալի օրինակ է ներկայացվում, արտացոլելով արդեն ուշ բրոնզի դարից մինչ օրերս Հայկական լեռնաշխարհում տարածված սրբազան տան մոդելը։ Ցուցադրվում են նաև ուշ միջնադարի տան կահույքի, կահ-կարասու և այլ բազմապիսի հետաքրքիր օրինակներ։

Share
Like
shape

Տուրեր դեպի Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան

Կապ

Հետևեք մեզ