Քաղաքային տուր դեպի Աշտարակ

shape
shape
  • Նկարագրություն
  • Տուրի ծրագիր
  • Տեսադարան

Աշտարակը Հայաստանի ամենահին բնակավայրերից է։ Քաղաքը ձևավորվել է Քասախ գետի ափին ու ընդգրկում է կիրճի երկու ափը։

Քաղաքը հարուստ է մշակութային հուշարձաններով ու ավանդազրույցներով։ Այստեղ՝ քաղաքային մշակույթին զուգահեռ, զարգացած գինեգործական ավանդույթներ կան։

Աշտարակում կա միջնադարյան կամուրջ, հարևանությամբ՝ ջրաղաց, հին բաղնիք, եկեղեցիներ, բնակելի տներ, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ։

Կառուցվելով 1664 թվականին, դեռևս կանգուն է Աշտարակի հին կամուրջը։ Այն գտնվում է Քասախի կիրճում՝ համանուն գետի վրա։

Եռաթռիչք կամուրջը հայկական կամրջաշինության վառ ու ամենահաջող օրինակ է, որը կարողացել է այսքան տարի դիմանալ վարար ու չարաճճի Քասախին։

Կամուրջի հարևանությամբ պահպանվել է ավելի հին՝ 13-րդ դարի կամուրջի հիմք։

 

Աշտարակի կամրջից ոչ հեռու պահպանվել է մի հետաքրքիր շինություն՝ ջրաղացը։

Այն ժամանակին եղել է տարածաշրջանի ամենամեծ ջրաղացերից մեկը, որը սպասարկել է ողջ տարածաշրջանի բնակչությանը։

Սնուցվելով հնագույն՝ Մայր առվից, որի ջրերը հոսելով ներս՝ պտտել են հսկա քարե սալերը, որոնք աղացել են ցորենը։

Ջրաղացին կից պահպանվել է նաև թոնրատունն՝ իր հրաշալի հազարաշեն ծածկով։

 

Աշտարակ քաղաքի ձորն իջնող ճանապարհին կա մի վարդագույն շենք։ 

Այդ շենքն Աշտարակի հին կամուրջն է, որը կառուցվել է՝ նմանեցվելով Երևանի և Թիֆլիսի այն ժամանակների բաղնիքներին։

Աշտարակի հին բաղնիքը հայտնի է նաև «աղքատների բաղնիք» անունով, ըստ գեղարվեստական մի գործի, այնտեղ լողացել են միայն աղքատները։ Իսկ իրականում բաղնիքը ծառայել է հարուստներին։

 

Կա մի գեղեցիկ ավանդազրույց երեք քույրերի մասին, որոնք սիրահարվում են նույն երիտասարդին և նետվում ժայռից ցած։ Նրանք լինում են կարմիր, ծիրանագույն ու սպիտակ թիկնոցներով, որոնց պատճառով էլ եկեղեցիները կոչվում են Կարմրավոր, Ծիրանավոր ու Սպիտակավոր։

Բայց գաղտնիք կա թաքնված այս եկեղեցիների առասպելի, ճարտարախետության ու պատմական դրվագների միջև։

Share
Like
shape

tour-destinations

Կապ

Հետևեք մեզ