Բյուրականի աստղադիտարան

shape
shape

Աստղադիտարանը կրում է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր համբարձումյանի անունը։ Հիմնվել է 1946 թ-ին և գտնվում է Բյուրական գյուղում։

Այն տեղակայված է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա, Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջերին։ Այստեղ օդը շատ մաքուր է, տեղակայությունը հնարավորություն է տալիս իրականացնել աստղադիտական լուրջ ուսումնասիրություններ, ինչպիսիք իրականացվել են մեծն Համբարձումյանի գործունեության տարիներին։

Աստղադիտարանի տարածքում իրականացվում են աստղադիտումներ և ներկայացվում է Հայաստանի դերը աշխարհի աստղագիտության մեջ։ Գիտական հետազոտությունները հիմնականում կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։

Աստղադիտարանի տարածքում է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը։ Այնտեղ մեծ գիտնականն ապրել է իր Հայաստանյան գործունեության տարիներին։

Share
Like
shape

Տուրեր դեպի Բյուրականի աստղադիտարան

Կապ

Հետևեք մեզ