Աշտարակի ջրաղաց

shape
shape

Աշտարակի ջրաղացը գտնվում է Աշտարակի ձորում՝ Քասախի կիրճում համանուն գետի ափին, անմիջապես Հին կամուրջի հարևանությամբ։ 

Ջրաղացը հրաշալի և ամբողջությամբ պահպանված է, Աշտարակի գլխավոր տեսարժան վայրերից է, ներառված է ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Ջրաղացը կառուցվել է 17-րդ դարում։ Այն ծառայել է ոչ միայն Աշտարակին, այլ հարակից շատ բնակավայրերին։ Եղել է ամենամեծերից մեկը տարածաշրջանում։ Սնուցվել է Մայր առվի ջրերով։

Ջրաղացում գործել է վեց աղաց։ Իսկ անմիջապես կից թոնրատանը հաց է թղխվել։

Ջրաղացի թոնրատունն ունի հազարաշեն ծածկ, որը նորոգվել է 20-րդ դարում։

Share
Like
shape

Տուրեր դեպի Աշտարակի ջրաղաց

Կապ

Հետևեք մեզ