Աշտարակ քաղաքի կարևոր հուշարձաններից է Հին կամուրջը։
Այն կառուցվել է Քասախի կիրճում՝ համանուն գետի վրա 1664 թ-ին՝ ավելի հին կամուրջի հարևանությամբ։ Ենթադրվում է, որ ավելի հին կամուրջը կառուցված է եղել 12-13-րդ դարերում, սակայն չի դիմացել Քասախի վարարումներին ու քանդվել է՝ թողնելով միայն հիմքի խարսխի մի կտոր։
Աշտարակի Հին Կամուրջը կառուցվել է հայ ճարտարապետության լավագույն կանոններով։ Այն հիմնադրել է Երևանցի հարուստ վաճառական Խոջա Փիլավին։
Աշտարակի կամուրջը եռաթռիչք է, թեք է․ աջ ափն ավելի ցածր է։ Կառուցված է ծիրանագույն սրբատաշ տուֆից։ Այն Հայաստանում միջնադարյան ամենամեծ կամուրջներից է։
Share
Tweet
Share
Like