Աշտարակի բաղնիք

shape
shape

Աշտարակի ձորից դեպի Կարմրավոր բարձրացող ճանապարհի աջ կողմում՝ ապառաժի տակ, հենց ճանապարհի եզրին, մի հետաքրքիր շինություն կա։ Դա 20-րդ դարի սկզբում կառուցված հանրային բաղնիքի շենքն է։ 

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հանրային բաղնիքներ կային Երևանում, Գյումրիում, իսկ Աշտարակում նման բան չկար։ Աշտարակեցի Զաքոյենց Արշակը որոշում է նմանատիպ բաղնիք կառուցել նաև Աշտարակում, որը հետո դառնում է աշտարակցիների ամենասիրելի վայրերից մեկը։

Նարնջագույն տուֆից բաղնիքը գմբեթավոր ծածկ ունի, ընդհանուր սրահ և առանձնասենյակներ, ջեռուցվում է կողային բաց օջախի միջով։ Այն տաքացնելու համար փայտ են վառել։

Շինությունը այժմ ենթարկվում է ռեստավրացիայի։

Share
Like
shape

Տուրեր դեպի Աշտարակի բաղնիք

Կապ

Հետևեք մեզ