Արտավազդիկ եկեղեցին գտնվում է Բյուրական գյուղի եզրին՝ ձորակի ափին։ Ասում են, որ անունն առաջ է եկել նրա կառուցողի՝ Արտավազդի անունից։
Եկեղեցին խաչաձև է, գմբեթավոր։
Եկեղեցու կառուցման մասին հիշատակությունները սակավ են։ Հայտնի է, որ այն կառուցվել է 7-րդ դարում, իսկ հետագայում՝ հավանաբար 13-րդ դարում, կառուցվել է նրա զանգակատունը։
Եկեղեցին ենթարկվել է ավերածությունների ու նորոգումների։ Այժմ այն կիսավեր վիճակում է, և եկեղեցու բակում թափված են ավերված շինության քանդակազարդ բեկորները։
Share
Tweet
Share
Like
English
Русский